ՄԽ համանախագահները ցանկանում են Համբուրգում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին

Armenpress 12:56, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների` Համբուրգում կայանալիք հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահները կփորձեն հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք փորձում ենք օգտագործել ցանկացած հնարավորություն և մասնակցել նման հանդիպումներին»,- ասել է Ուորլիքը:

Ադրբեջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմի համանախագահներն ավելի ուշ կայցելեն նաև Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am