Ընտրվել է 2018 թվականի աշխարհի առաջնության թալիսմանը

Armenpress 12:22, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության թալիսման է ընտրվել գայլը, որը կրում է «Զաբիվակա» անվանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Քվեարկության արդյունքում գայլը հավաքել է 52,8 տոկոսը ձայն և գերազանցել է վագրին և կատվին։

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում 2018 թվականի հունիսի 8-ից հուլիսի 8-ը։ Ռուսաստանն Արևելյան Եվրոպայում աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին կազմակերպիչ երկիրն է լինելու։ 2018 թվականի աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտերում։ Առաջնության հաղթողը կմասնակցի ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթ 2021-ին, որը կանցկացվի Քաթարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am