ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ֆրանսիացի համանախագահ ունի

Armenpress 09:35, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ֆրանսիայի կառավարության կայքում:

Նախագահի հրամանագրով Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին: 

Ներկայիս ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն այս պաշտոնում նշանակվել էր 2014 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am