ԵԱՏՄ-ի եւ Իսրայելի բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա նոյեմբերին Կալինինգրադում

Armenpress 18:14, 19 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ Եվրասիական տնտեսական միության եւ Իսրայելի միջեւ բանակցությունները կսկսվեն Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում նոյեմբերին կայանալիք հանդիպմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնել Է Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանությունը:

Իսրայելի հետ բանակցային գործընթացի գործարկման որոշումը ինտեգրացիոն միավորման մասնակից հինգ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները հաստատել են մեկ տարի առաջ փորձագետների հանձնարարականների հիման վրա:

«Նոյեմբերին Կալինինգրադում նշանակված Է ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների առաջին փուլի անցկացումը Եվրասիական տնտեսական միության եւ Իսրայելի միջեւ»,-ասված Է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am