Մինչեւ 2022 թվականը ԵԱՏՄ-ի ֆինանսական համակարգերի ինտեգրացումը իրատեսական Է. ԵԱԶԲ-ի ղեկավար

Armenpress 12:10, 19 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը 2022 թվականը իրատեսական տարեթիվ Է համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական համակարգերի ինտեգրացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

«Ըստ իս, 2022 թվականը միանգամայն իրատեսական ժամկետ Է, եթե կարգավորիչները համաձայնության գան: Ես կարծում Է, որ այժմ շատ կարեւոր Է միասնական Մաքսային օրենսգրքի ընդունումը: Այնուհետեւ օրակարգում կլինի դեղագործական ապրանքների միասնական շուկան, հետո՝ Էներգետիկական շուկան: Եվ այսպես, քայլը քայլի հետեւից»,- ասել Է Պանկինը:

Ընդ որում Պանկինն ընդգծել Է, որ նախեւառաջ հարկավոր Է ուշադրությունը կենտրոնացնել ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման, կարգավորման նորմերի մերձեցման եւ փոխհամաձայնեցված դրամավարկային քաղաքականության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am