Ուկրաինացի պատմաբանը պարգևատրվել է «Հայոց ցեղասպանության զոհ գնացած Սուրբ նահատակների» շքանշանով

Armenpress 20:01, 18 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլոքոստի ուսումնասիրության «Տկումա» ուկրաինական ինստիտուտի տնօրեն Իգոր Շուպակը հոկտեմբերի 17-ին պարգևատրվել է «Հայոց ցեղասպանության զոհ գնացած Սուրբ նահատակների» շքանշանով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Analitika.ua կայքը:

Ուկրաինայում հայերի միության պատմամշակութային կոմիտեի նախագահ Դավիթ Դավթյանը հանդիսավորությամբ հանձնել է պարգևը Իգոր Շուպակին:

«Հրեա ժողովուրդն ու Հոլոքստը» թանգարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանությանը նվիրված մշտական ցուցադրությունը նախաձեռնվել էր Իգոր Շուպակի կողմից: Ծրագիրն իրականացվել է Հոլոքոստի ուսումնասիրությունների ուկրաինական ինստիտուտի՝ «Տկումա»-ի և  Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի համագործակցությամբ :

 «Հայոց ցեղասպանության զոհ գնացած Սուրբ նահատակների»պարգևը հաստատվել է Ոկրաինայում հայերի միության կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից ընդառաջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am