«Լիվերպուլ»-«Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով. Մխիթարյանը հայտավորված չէր

Armenpress 00:52, 18 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում՝ «Լիվերպուլ»-«Մանչեստեր Յունայթեդ» (0:0):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, չնայած երկու թիմերի ոււնեցած բազում հնարավորությունների հաշվի մեջ առաջ անցնելու, դարպասի գրավում այդպես էլ չգրանցվեց: Տուրի կենտրոնական հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին անգամ հայտավորված չէր: Թեպետ օրեր առաջ «սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ հայ կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից, սակայն Մխիթարյանը նորից չմասնակցեց խաղին:

Այս տուրից հետո «Մանչեստեր Յունայթեդ»-ը 14 միավորով միայն 7-րդ տեղում է: «Պրեմիեր լիգա»-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Մանչեստեր Սիթի»-ն և «Արսենալ»-ը, որոնք ունեն 19-ական միավոր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am