6,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տիբեթում

Armenpress 13:09, 17 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումները, որոնց Էպիկենտրոնը գտնվում Էր 25 կմ խորության վրա, գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15:14-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:14-ին):

Երկրաշարժի հետեւանքով զոհվածների կամ տուժածների մասին չի հաղորդվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am