90 տարեկան հասակում վախճանվել է լեհ ռեժիսոր Անջեյ Վայդան

Armenpress 11:13, 10 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 9-ի երեկոյան 90 տարեկան հասակում վախճանվել Է լեհ հայտնի ռեժիսոր Անջեյ Վայդան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լեհաստանի հեռուստատեսությունը:

Ռեժիսորի հիշատակին արդեն հարգանքի տուրք Է մատուցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: «Մահացել Է Անջեյ Վայդան՝ ականավոր լեհ ռեժիսորը, «Օսկարի» դափնեկիրը: Նրա լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա»,-ասված Է Twitter-ում նախագահի դիվանատան միկրոբլոգում:

Ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Անջեյ Վայդան նկարահանել Է «Ջրանցք», «Մոխիր եւ ալմաստ» նշանավոր ֆիլմերը, Էկրանավորել Է «Սիբիրյան լեդի Մակբեթը»՝ Լեսկովի ստեղծագործության մոտիվներով, Դոստոեւսկու «Չար ոգիները», «Պիղատոսը եւ մյուսները»՝ Բուլգակովի ստեղծագործության մոտիվներով: Ռեժիսորի ստեղծագործությունն արժանացել Է «Օսկար» (2000 թ.), «Սեզար» (1982 թ.) մրցանակների, Կաննի, Վենետիկի եւ Բեռլինի կինոփառատոների բազմաթիվ պարգեւների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am