ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Armenpress 10:19, 3 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 3-4-ը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են լինելու անդամ պետությունների   կրթության ոլորտի ղեկավարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Համագումարի շրջանակում նախատեսվում է ԱՊՀ կրթության նախարարների խորհդի նիստ, որտեղ ՀՀ ԿԳ նախարարն հանդես կգա ելույթով:

Նախատեսվում է նաև Անկախ պետությունների համագործակցության կրթական ձեռքբերումների ցուցահանդես, ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների պարգևատրում: Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու  մատչելիության բարելավման գործոն  ԱՊՀ անդամ պետություններում»  խորագրի ներքո:  Համագումարի կազմակերպիչը ՌԴ կրթության և գիտության նախարությունն է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am