ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեմ առաջին հայցն է ներկայացվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ կապված

Armenpress 13:52, 1 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում առաջին հայցն է ներկայացվել Սաուդյան Արաբիայի դեմ` կապված 2001 թվականին սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչության հետ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Բլումբերգ»-ը:

Վաշինգտոնի շրջանային դատարան է դիմել Պենտագոնի ահաբեկչության ժամանակ զոհված սպա Պատրիկ Դաննի այրին` Ստեֆանի Ռոսսի Դեսիմոնը:

Սպայի այրին, ով ամուսնու զոհվելու ժամանակ հղի էր, իր եւ դստեր անունից մեղադրել է Էր Ռիադին  «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը եւ առաջնորդ Ուսամա բեն Լադենին աջակցություն ցուցաբերելու համար: 

Նա պահանջում է Սաուդյան Արաբիայից գումարային փոխհատուցում ամուսնու սպանության եւ Դեսիմոնին նյարդային համակարգի կանխամտածված խախտման հասցնելու համար:

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Կոնգրեսը  վերացրեց նախագահ Բարաք Օբամայի արգելքը  եւ ընդունեց օրենք, որի համաձայն ամերիկացիներն իրավունք ունեն դատի տալ ահաբեկչության մեղսակից երկրներին:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am