Տիգրան Բարսեղյանն ազատվել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից

Armenpress 17:25, 30 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ  Տիգրան Բարսեղյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:  

Տիգրան Բարսեղյանը Ֆինանսների նախարարի տեղակալ էր նշանակվել 2014 թվականի մայիսին, իսկ մինչ այդ զբաղեցրել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am