Պետությունը կշարունակի փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարումները

Armenpress 21:05, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2017թ. ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի 928 մլն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ միջոցներն ուղղել սահմանամերձ համայքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավմանը:

«Մասնավորապես, մասնակի կփոխհատուցվի գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձը, իսկ ամբողջական՝ հողի հարկի ու անշարժ գույքի գույքահարկը»,- ասաց Լոքյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am