ՀՀԿ-ն ամբողջական պատասխանատվություն է կրում Կարապետյանի կառավարության համար. ԱԺ փոխնախագահ

Armenpress 20:53, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայիս կառավարության գործունեության համար Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրում է ամբողջական պատասխանատվություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` շեշտելով, որ ՀՀԿ նման պատասխանատվություն կրել է նաև բոլոր նախկին հանրապետական կամ հանրապետական կողմից առաջադրված վարչապետների համար:

Հարցին, թե արդյոք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը և նորանշանակ անկուսակցական նախարարները կընդգրկվեն ՀՀԿ կազմում, Շարմազանովը պատասխանեց. «չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում»:

ԱԺ փոխնախագահը չբացառեց նաև տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավորապես մարզպետարաններում կադրային փոփոխություններ` շեշտելով, որ դրանք տեղավորվում են Սերժ Սարգսյանի վերջին ծրագրային ելույթի տրամաբանության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am