Վահե Ստեփանյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Armenpress 17:37, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վահե Ստեփանյանը նշանակվել է  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կարեն Կարապետյանի այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:

Մինչ այս Ստեփանյանը զբաղեցնում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am