Նախարարությունները կվերանվանվեն. ԱԺ-ն ընդունեց ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը

Armenpress 14:40, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Կողմ քվեարկեց 76, դեմ՝ 10, ձեռնպահ` 6 պատգամավոր:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր օրինագիծը, որն առաջարկում է  Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝  Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն եւ հանել Քաղաքաշինության նախարարությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am