ՕՊԷՔ-ի երկրները համաձայնության են հասել նավթի հանույթի մակարդակի շուրջը

Armenpress 10:29, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) անդամ երկրներն Ալժիրում XV Միջազգային Էներգետիկական համաժողովի շրջանակներում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը, չնայած միջոցառման նախօրյակին մասնակիցների հոռետեսական տրամադրություններին, կարողացել են համաձայնության գալ նավթի հանույթն օրական 32,5 – 33 միլիոն բարելի մակարդակում սահմանափակելու շուրջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

«Կազմակերպության երկրներից յուրաքանչյուրի համար հանույթի անհատական մակարդակը պետք Է որոշի հատուկ հանձնախումբը, որը կստեղծվի ՕՊԷՔ-ի ներսում»,- հայտարարել Է ՕՊԷՔ-ի ալժիրյան խորհրդաժողովի նախագահ Մուհամեդ բեն Սալեհ աս Սադան:   

«Վերջնական առաջարկությունը պետք Է ձեւակերպվի մինչեւ ՕՊԷՔ-ի՝ նոյեմբերին կայանալիք նիստը, պարզաբանել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:- Մենք որոշեցինք հանույթը կրճատել օրական 700 հազար բարելով եւ հանույթի բարձրակետը սահմանեցինք 32,5 – 33 միլիոն բարելի ընդգրկույթում»: Ըստ որում նա վերապահություն Է արել, որ Իրանը չի սառեցնի արդյունահանումը:  

Այս նորությունների ֆոնին Brent մակնիշի նավթի՝ 2016 թվականի նոյեմբերի մատակարարման ապառնագրերի արժեքը Լոնդոնի ICE սակարանում բարձրացել Է 4,6 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 48,35 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am