Թողարկվել Է դի Կապրիոյի «Ջրհեղեղից առաջ» ֆիլմի թրեյլերը

Armenpress 16:05, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է «Ջրհեղեղից առաջ» վավերագրական ֆիլմի առաջին թրեյլերը՝ դի Կապրիոյի մասնակցությամբ: Նա նաեւ ժապավենի պրոդյուսերներից մեկն Է, որը նվիրված Է Երկրի բնապահպանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինոնկարը ցուցադրում Է դի Կապրիոյին, որը ճանապարհորդում Է տարբեր երկրներով եւ պատմում այն գլոբալ աղետի մասին, որն սպառնում Է մոլորակին արդյունաբերական կորպորացիաների կողմից շրջակա միջավայրի աղտոտման եւ ավերման պատճառով: Ֆիլմը հոկտեմբերի 31-ին ցուցադրելու են National Geographic ալիքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am