McLaren-ը խաղալիք սուպերկար Է ստեղծել

Armenpress 15:09, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ավտոմոբիլներ արտադրող McLaren ընկերությունն ստեղծել Է P1 ռոդսթերի փոքրացված պատճենը: Ավտոմեքենան աշխատում Է մարտկոցներով եւ նախատեսված Է մինչեւ յոթ տարեկան երեխաների համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Highsnobiety-ին:

Ավտոմոբիլում նախատեսված են երեք արագություններ, թափառքի համար պահանջվում Է երկու վայրկյան, մեքենան նաեւ կարող Է ընթանալ հետընթաց շարժմամբ: Բացի դրանից, փոքրաչափ ռոդսթերը հանդերձված Է ՄՊ3 նվագարկիչով եւ երաժշտական համակարգով՝ ծրագրավորված մանկական երգերով: Այն վաճառքի կհանվի հոկտեմբերի վերջին, գինը 485 դոլար Է:

Օրիգինալ McLaren P1-ն անգլիական սուպերկար Է՝ հիբրիդային շարժիչով: Մոդելի համաշխարհային պրեմիերան կայացել Է 2013 թվականին Ժնեւի ավտոսալոնի ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am