Երևան-Սևան ավտոճանապարհին մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել

Armenpress 21:57, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 27-ին, ժամը 18.23-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան-Սևան M-4 միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարահի 53-րդ կմ-ում «Toyota» մակնիշի 50 DL 050 պ/հ (վարորդ Է.Մ.) դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Է.Մ.-ը (ծնված 1980 թ) Սևան քաղաքի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am