Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում մշակված նոր օրինագիծ

Armenpress 17:44, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ այն նպատակ ունի կարգավորել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման, գործընթացի ոչ պատշաճ իրականացման կամ այն սահմանված ժամկետում չներկայացման ընթացքում առաջացող  իրավահարաբերությունները:

«Օրինագիծը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում: Այս նախաձեռնությունը նպատակ ունի կարգավորելու հարաբերություններ, որոնք ՀՀ-ում թեպետ նյութական առումով կարգավորված էին, սակայն ոչ հետեւանքային: Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում այն ամենակարեւոր նախագծերից է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am