Deutsche Welle-ն դատական հայց է ներկայացրել Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարության դեմ

Armenpress 16:51, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Լրատվամիջոցի կողմից հեռարձակվող Conflict Zone հաղորդման մոդերատոր Միշել Ֆրիդմանը 2016 թվականի սեպտեմբերի 5-ին հարցազրույց է արել Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Աքիֆ Չաղաթայի հետ: Հարցազրույցից անմիջապես հետո նախարարի կարգադրությամբ նկարահանված նյութերն առգրավվել են և չեն թույլատրել հրապարակել:

Նախարարությունը չի կատարել նյութերը հետ վերադարձնելու պահանջը, ինչից հետո լրատվամիջոցը դատական հայց է ներկայացրել Անկարայի դատարան:

Նախարարի հետ հարցազրույցի ընթացքում DW-ի լրագրողը քննարկել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, դրան հետևած զանգվածային ձերբակալությունները, Թուրքիայում խոսքի ազատության վիճակը և թուրքական հասարակությունում կանանց դերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am