Հրդեհը Պարտիզակում 650 հակ անասնակեր է ոչնչացրել

Armenpress 20:29, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 26-ին, ժամը 12.52-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.52-ին, մարվել՝ 15.17-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Պարտիզակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում այրվել է մոտ 650 հակ անասնակեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am