Ասիայից նոր փոփ-հիթը դարձել Է Gangnam Style-ի մրցակիցը

Armenpress 17:44, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիայից The Story Of Pen Pineapple Apple Pen անվանումը կրող փոփ-հիթը գերել Է ցանցի օգտատերերին՝ մեկ օրում հավաքելով ավելի քան 31 մլն դիտում եւ 650 հազար մեկնաբանություն: Հոլովակը սեպտեմբերի 25-ին հրապարակվել Է Facebook-ի 9GAG պորտալի Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսանյութում ոսկեզօծ կոստյումով ասիացի կատարողը երգում Է այն մասին, որ եթե միացնենք գրիչը եւ անանասը, ինչպես նաեւ գրիչը եւ խնձորը, ապա կստացվի գրիչա-անանասա-խնձորային գրիչ: Նոր հիթի տեքստից նրան օգնում են գլուխ հանել երկվորյակ աղջիկները: 

Հարավկորեացի PSY ռեփերի Gangnam Style հոլովակը հրապարակումից երկու ամիս անց դիտել Էր շուրջ 100 մլն մարդ:  Չորս տարվա ընթացքում հոլովակը YоuTube-ում հավաքել Է ավելի քան 2,6 մլրդ դիտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am