Անսարքին Boeing-ի օդաչուները տասնյակ տոննաներով կերոսին են թափել Փարիզի մերձակայքում

Armenpress 16:00, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Air France ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմն անսարքության պատճառով հարկադրված Է եղել Փարիզի մերձակա Ֆոնտենբլոյի անտառի վրա թափել վառելիքի մեծ մասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse-ին: Գործակալության տվյալներով՝ մարդատար Boeing-ը սեպտեմբերի 25-ի առավոտյան Օռլիի օդանավակայանից մեկնել Է Գայանա, բայց տեխնիկական խնդիրների պատճառով շուտով վերադարձել Է Փարիզ:

Վերադառնալիս օդաչուները թափել են վառելիքի մեծ մասը, որպեսզի թեթեւացնեն ինքնաթիռը: BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է տասնյակ տոննաներով կերոսինի:

Փարիզից 55 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆոնտենբլոյի կոմունայի քաղաքագլուխը պատահարը համարել Է զայրացուցիչ: «Նման ընթացակարգերը թույլատրելը սկանդալ Է: Ֆոնտենբլոյի անտառը տարեկան 10 միլիոն մարդ Է այցելում: Դա բնական գոտի Է, որը գտնվում Է պետության պահպանության ներքո»,- Twitter-ում գրել Է քաղաքապետ ֆրեդերիկ Վալետուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am