Օլանդը խոստացել Է Կալեում վերացնել միգրանտների «Ջունգլի» ճամբարը

Armenpress 15:24, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Կալե նավահանգիստ կատարած ուղեւորության ժամանակ հայտարարել Է, որ միգրանտների «Ջունգլի» ճամբարը «ամբողջովին ու վերջնականպես կապամոնտաժվի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ելույթի ընթացքում Օլանդը նաեւ Բրիտանիային կոչ Է արել իր դերը խաղալ ճգնաժամի լուծման գործում:

Կալեն Բրիտանիային ամենամոտ բնակավայրն Է աշխարհամասում, այնտեղ Է գտնվում Ֆրանսիան եւ Բրիտանիան կապող ստորգետնյա Եվրաթունելի տերմինալը:  

Փախստականների ճամբարում, որը հայտնի Է «Ջունգլի» անվամբ, ապրում Է յոթից մինչեւ 10 հազար անօրինական միգրանտ, որոնցից շատերը ձգտում են հասնել Բրիտանիա եւ սպասում են, թե երբ իրենք հնարավորություն կունենան կտրել-անցնելու Լա Մանշը:

Սեպտեմբերի 26-ին Ֆրանսիայի նախագահը Կալեում հանդիպել Է ոստիկանների, նավահանգստի պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների հետ:  

Օլանդը հայտարարել Է, որ թեեւ Բրիտանիան «անկախ որոշում» Է ընդունել (նկատի ունենալով Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը), դա նրան չի ազատում Ֆրանսիայի նկատմամբ պարտավորություններից:

Լուսանկարը`AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am