Պուտինը Պետդումային առաջարկել Է պաշտպանել Վոլոդինի թեկնածությունը խոսնակի պաշտոնում

Armenpress 14:44, 23 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորներին առաջարկել Է պաշտպանել Կրեմլի վարչակազմի փոխղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը խորհրդարանի ստորին պալատի խոսնակի պաշտոնում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով ՏԱՍՍ-ին, Պետդումա անցած կուսակցությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը պետության ղեկավարը հիշեցրել Է, որ Սերգեյ Նարիշկինն աշխատանքի Է անցնելու Արտաքին հետախուզության ծառայությունում, ինչի կապակցությամբ «ծառանում Է Պետական դումայի նոր նախագահ ընտրելու հարցը»:

«Դա, անտարակույս, բացառապես պատգամավորական կորպուսի գործն Է, բայց մենք Դմիտրի Մեդվեդեւի հետ միասին, համենայն դեպս, խնդրելու ենք պաշտպանել Վյաչեսլավ Վիկտորի Վոլոդինի թեկնածությունը»,-ասել Է Պուտինը՝ դիմելով խմբակցությունների ղեկավարներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am