Բրյուսել-Երևան-Բրյուսել առաջին չվերթը կիրականցվի դեկտեմբերի 10-ին

Armenpress 12:41, 20 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱրմՎինգս»  (ArmWings) ՍՊԸ-ն  և «Բրասլզ Էըրլայնզ» ( Brussels Airlines) ավիաընկերությունը ստորագրել են  պայմանագիր Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Բրյուսելի ուղղությունն ունենալու է նաև տարանցիկ նշանակություն և կապելու է Հայաստանն այլ երկրների հետ ևս:

«ԱրմՎինգս»-ը վարելու է թափանցիկ գնային քաղաքականություն. ավիատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել թե՛ «ԱրմՎինգս»-ի պաշտոնական կայքից, որը շուտով հասանելի կլինի բոլորին, թե՛ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերի միջոցով: Ավիատոմսերի գները կլինեն դասակարգված` յուրաքանչյուր դասակարգ իր մեջ կպարունակի հավելյալ ծառայություններ և պայմաններ, որոնց մանրամասները կհրապարակվեն վաճառքի մեկնարկը հայտարարելուց հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am