Google-ը հավելված Է թողարկել ճանապարհորդների համար

Armenpress 12:08, 20 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերությունը թողարկել Է Google Trips հավելվածը ճանապարհորդությունների պլանավորման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TechCrunch-ը:

 Android եւ iOs սարքերում աշխատող ծառայությունը թույլ Է տալիս կազմել զբոսաշրջային երթուղիներ՝ օգտագործելով Google Maps-ի տվյալները եւ Gmail-ում նամակներից տեղեկատվությունը: Հավելվածում օգտատերը կարող Է տեսնել իր նախկին եւ ապագա ուղեւորությունների ցուցակը, ինչպես նաեւ մանրամասն տեղեկատվություն աստանալ դրանց վերաբերյալ:   

Օրինակ, եթե ճանապարհորդի փոստում լինեն նամակներ հյուրանոցների եւ ավիատոմսերի ամրագրումների մասին, Google Trips-ն ի մի կհավաքի այդ ամբողջ տեղեկատվությունը: Նաեւ օգտատերը կարող Է դիտել ուղեւորություններից յուրաքանչյուրի ամենահետաքրքրական տեսարժան վայրերի թոփը, իմանալ սրճարանների եւ հյուրանոցների մասին:    

Նշված Է, որ այս պահին հանձնարարականների բաժինը ներառում Է աշխարհի 200 քաղաքների հանրաճանաչ զբոսաշրջային երթուղիները: Դրանք ձեւավորվում են ճանապարհորդներից ստացված տեղեկատվության հիման վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am