Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցան 6-րդ տուրի հանդիպումները

Armenpress 11:06, 19 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցան 6-րդ տուրի բոլոր հանդիպումները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ առաջնության 6 տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Գյումրիի «Շիրակ»-ը:

6-րդ տուրի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ»-ն  ընդունեց «Բանանց»-ին: Հյուրերն ամբողջ խաղի ընթացքում ունեին առավելություն և կարողացան վստահ հաղթանակի հասնել 0-2 հաշվով: Հանդիպման արդեն 3-րդ րոպեին դիպուկ հարվածով խաղի հաշիվը բացեց Զավեն Բադոյանը: Տիտո Ռամալիոյի թիմը 76-րդ րոպեին կրկնապատկեց  խաղի հաշիվը: «Բանանց»-ի ֆուտբոլիստները հիանալի կոմբինացիա ձեռնարկեցին, որը հեռահար բիլիարդային հարվածով եզրափակեց Ալեքսանդր Հովհաննիսյանը:

Հայաստանի բարձրագույն  խմբի առաջնությունան գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը Կապանում հանդիպեց «Գանձասար-Կապան»-ի հետ: Կապանցիները չորրորդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ շարունակելով իրենց անհաջող ելույթների շարքը: Աբրահամ Խաշմանյանի թիմը կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Յուրի Ֆոմենկոն:

Տուրի վերջին խաղում առաջնության առաջատար «Շիրակ»-ը  հյուրնկալվելիս հանդիպեց «Փյունիկ»-ի հետ: Խաղն ավարտվեց գոլազուրկ հաշտությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am