ՈւԵՖԱ-ի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Չեֆերինը

Armenpress 13:32, 14 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 14  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահի անունը հայտնի է դարձել Աթենքում ընթացող ՈւԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ: ՈՒԵՖԱ-ի նախագահ է ընտրվել Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն:

ՈւԵՖԱ-ի նոր նախագահի պաշտոնին հավակնում էին Չեֆերինը և Նիդեռլանդների արքայական ֆուտբոլային միության միության նախագահ Միխայիլ Վան Պրագը:

Այս պաշտոնին հավակնում էր նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը, սակայն սեպտեմբերի 6-ին իսպանացին հանել է իր թեկնածությունը:

Հաշվի առնելով ՈւԵՖԱ-ի նախագահի թեկնածու, Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի` ֆուտբոլի զարգացման ծրագրի կարևորությունը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտնել է, որ առաջիկա ընտրություններում աջակցելու է  այս թեկնածուին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am