Անցած գիշեր Ադրբեջանը հրադադարը խախտել է 40 անգամ

Armenpress 09:38, 14 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվակլան ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am