Բեյրութում տեղի է ունեցել ՌԱԿ երախտավոր Մկրտիչ Մսըրլյանին նվիրված գրքի շնորհանդեսը

Armenpress 13:06, 12 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) երախտավոր Մկրտիչ Մսըրլյանի ազգային քաղաքական գործունեությանը նվիրված գրքի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեղինակը նրա որդին է` Զավեն Մսրլյանը:

Շնորհանդեսի արարողությանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, դեսպանտան աշխատակիցները և այլոք:

Բացման խոսքով է հանդես եկել «Զարթոնք»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, ով մեծապես կարևորել է Մկրտիչ Մսըրլյանի դերն ու գործունեությունը: Գրքի մասին խոսելու համար բեմ է հրավիրվել Երևանից հատուկ Բեյրութ ժամանած Հովիկ Յորդեքյանը, ով համապարփակ կերպով ներկայացրել է գիրքը` մեծապես գնահատելով մեծ երախտավորի անզուգական գործը, որը ներկայացված է գրքի գլուխների մեջ: 

Ելույթով հանդես է եկել նաև «Մկրտիչ Մսըրլյանի ազգային քաղաքական գործունեությունը» խորագիրը կրող գրքի հեղինակը, ով շատ ուշագրավ դրվագներ է ներկայացրել մեծ երախտավորի` իր հոր կյանքից:

Գրքի հասույթից գոյացած գումարը նվիրվել է «Զարթոնք»-ի արխիվի թվայնացման ֆոնդին: 

Թալալ Խրայիս



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am