Samsung ընկերությունը խորհուրդ է տալիս փոխարինել Galaxy Note 7 հեռախոսները պայթելու սպառնալիքի պատճառով

Armenpress 17:53, 10 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական Samsung ընկերությունը խորհուրդ է տվել սպառողներին մի կողմ դնել Galaxy Note 7 սմարթֆոնները եւ հնարավորինս արագ ձեռք բերել նորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Galaxy Note 7 հեռախոսները վաճառքի էին հանվել օգոստոսի 19-ից աշխարհի 10 երկրներում:  Ռուսաստանում այն պետք է սկսեին վաճառել օգոստոսի 26-ին, սակայն պաշտոնական բացումը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 16-ը:  ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Samsung-ը կդադարեցնի Galaxy Note 7 հեռախոսների վաճառքը մարտկոցների հավանական պայթյունի պատճառով:  Ընկերությունը հայտարարել էր, որ անվճար կփոխարինի բոլոր Galaxy Note 7 հեռախոսները նոր տարբերակներով: Թերություններ ունեցող հեռախոսների վաճառքը դադարեցված է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am