Բրազիլիայի սենատը վավերացրել է Դիլմա Ռուսսեֆֆի իմպիչմենտը

Armenpress 21:23, 31 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Դաշնային սենատը (խորհրդարանի վերին պալատ) 61 կողմ 20 դեմ ձայների հարաբերակցությամբ պաշտպանել է Դիլմա Ռուսսեֆֆի հրաժարականը` երկրի նախագահի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է TASS-ը:

Դա նշանակում է, որ նա վերջնականապես կլքի իր պաշտոնը, իսկ երկիրը մինչ 2018 թվականը կգլխավորի փոխնախագահ Միշել Տեմերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am