Պուտինը շնորհավորել է Քարիմովին Ուզբեկստանի անկախության օրվա առթիվ

Armenpress 19:33, 31 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին` երկրի անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն՝ վկայակոչելով Ուզբեկստանի նախագահի պաշտոնական կայքը:

Ուղերձում Պուտինը Քարիմովին մաղթել է քաջառողջություն:

Հայտնի Է դարձել, որ Քարիմովը հիվանդության ծանր տագնապ Է ունեցել և հիվանդանոց տեղափոխվել ծանր վիճակում: Ուղեղի արյան զեղում ախտորոշմամբ Քարիմովի հոսպիտալացման մասին հայտնի Է դարձել այն բանից հետո, երբ նրա դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան, այդ մասին օգոստոսի 29-ին գրել Է «Ֆեյսբուք»-ում:

Նույն օրվա երեկոյան Միջին Ասիայի մասին «Ֆերգանա» լրատվական հրատարակությունը հայտնել Է, որ Քարիմովը օգոստոսի 29-ին մահացել Է հիվանդանոցում: Ռուսական գործակալությունները, վկայակոչելով Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի աղբյուրներ, գրել են, որ Ուզբեկստանի առաջնորդի մահվան վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am