Ճապոնիայում առնվազն 11 մարդ է զոհվել «Լայոնռոկ» թայֆունի պատճառով

Armenpress 11:30, 31 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում «Լայոնռոկ» թայֆունի զոհ Է դարձել 11 մարդ Իվատեի պրեֆեկտուրայում, Հոկայդոյում երեք մարդ համարվում Է անհայտ կորած: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաընկերությունը:

Հոնսյու կղզու հյուսիս - արեւելքում, որտեղ վարարել Է լեռնային գետը, Իվատեի պրեֆեկտուրայի Իվանձումի քաղաքի ծերանոցում զոհվել Է ինը մարդ: Ականատեսների վկայությամբ՝ ջրի մակարդակը կարճ ժամանակով բարձրացել Է մինչեւ վեց մետր:   

Նույն պրեֆեկտուրայի Կուձի քաղաքում սողանքի պատճառով քանդված տան փլվածքների տակ գտել են այնտեղ ապրող տարեց կնոջ մարմինը: Ոստիկանությունը եւս մեկ զոհվածի Է գտել գետի ափին: Հոկայդոյում անհայտ կորած Է համարվում երեք մարդ:   

Հոնսյու կղզու հյուսիս - արեւելքով եւ Հոկայդո հյուսիսային կղզով անցած թայֆունի հետեւանքով այստեղ մեկ օրում տեղացել Է ամսական նորմայից ավելի անձրեւ՝ շուրջ 300 միլիմետր: Իվատեի պրեֆեկտուրայում եւ Հոկայդոյում տեղի են ունեցել պատնեշների ճեղքումներ եւ գետերի հորդացումներ: Օգոստոսի 31-ի առավոտվանից փրկարարական աշխատանքներին միացել Է բանակը:

Հոկայդոյի Մինամի Ֆուրանո քաղաքում ճեղքվել Է պատնեշը, եւ ջուրը հորդել Է փողոցներ: Հեղեղված շրջանում են հայտնվել բնակելի տներ, ջուրը լցվել Է շենքերի առաջին հարկերը: Տների տանիքներին եւ ավտոմոբիլների վրա օգնության սպասող մարդանց փրկում են ուղղաթիռներով եւ նավակներով: Նման պատկեր Է դիտվում Հոկայդոյի Օբիհիրո քաղաքում եւ այդ պրեֆեկտուրայի եւ Հոնսյուի Իվատեի պրեֆեկտուրայի այլ քաղաքներում:

«Լայոնռոկ» թայֆունն օգոստոսի 30-ին անցել Է Ճապոնիայի հյուսիսով եւ հյուսիս - արեւելքով՝ իր հետ բերելով տեղատարափ անձրեւներ եւ փոթորկալի քամի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am