Սերգեյ Սիմոնյանը պարտություն կրեց կիսազրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար

Armenpress 16:54, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մայկոն քաղաքում անցկացվող  ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերգեյ Սիմոնյանը պարտվեց կիսաեզրափակչում: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ հունահռոմեական ոճի հայ ըմբիշը կիսաեզրափակչում զիջել է Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Մելնիկովին: Գոտեմարտն ավարտվել է 6-4 հօգուտ ռուս ըմբիշի: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սերգեյ Սիմոնյանը կհանդիպի Արջուն Հալակուրկի-Ադիլիթ Թալայբեկով զույգի հաղթողի հետ:

Մեկնարկային գոտեմարտում Սերգեյ Սիմոնյանը հաղթանակ  էր տարել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր Իտալիան ներկայացնող  Ջիովաննի Ֆրենին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am