Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Armenpress 14:28, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում, իսկ 4-ին հյուսիսային շրջաններում` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին հարավային է` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 31-ին էապես չի փոխվի, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 1-3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am