Թուրքիայի հարավում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

Armenpress 13:21, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավում` Գազիանթեփում (Այնթապ), օգոստոսի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է` հասնելով 56-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, հիվանդանոցում հայտնված 6-ամյա Ազադ Այդընալփը, չնայած բժշկական միջամտություններին, մահացել է:

Օգոստոսի 20-ին Գազիանթեփում հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը գործի է դրել իրեն ամրացված պայթուցիկը, որին հետևանքով վիրավորվել է շուրջ 90 մարդ: Զոհված 56 անձանցից 33-ը երեխաներ են:

Ահաբեկչական կազմակերպություններից որևէ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am