Արցախի նախագահը մասնակցել է Ստեփանակերտում նոր մարզադահլիճի բացման արարողությանը

Armenpress 12:42, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին մասնակցել է Ստեփանակերտում նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը երախտագիտություն է հայտնել «Սահմանամերձ համայնքների զարգացում» հիմնադրամին՝ այս նախագիծն իրականացնելու համար եւ կարեւորել մարզադահլիճների ցանցի ընդլայնումը մայրաքաղաքում ու հանրապետությունում՝ նշելով, որ այդ գործընթացը լինելու է շարունակական:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am