Նոր Զելանդիայում հետաքննում են 500 կովերի անհետացումը

Armenpress 12:33, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի ոստիկանությունը հետաքննում Է Հարավային կղզու ֆերմաներից մեկից 500 կովերի անհետացումը: Տեղացի բնակիչներն ասում են, որ նախկինում երբեք անասունների այսպիսի զանգվածային հափշտակում չի եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Կորուստը հայտնաբերվել Է կովերին վերահաշվելիս: Ֆերմայում հուլիսի սկզբին նախորդ հաշվման ժամանակ եղել Է 1300 կով: Ոստիկանությունը ենթադրում Է, որ գողությունն իրականացվել Է աստիճանաբար՝ այս երկու ամսվա ընթացքում:      

Ֆերմայի տերը մեկնաբանություններ չի տալիս միջադեպի կապակցությամբ: Նախնական հաշվարկներով՝ նրա վնասը կարող Է կազմել մինչեւ 750 հազար դոլար:

Նոր Զելանդիայում կա շուրջ 10 միլիոն գլուխ կով՝ գրեթե կրկնակի ավելի, քան երկրի բնակիչները: Մեկ կովի արժեքը կազմում Է շուրջ 1000 դոլար:

Ֆերմերները նշում են, որ յուրաքանչյուր կովի ականջին կա Էլեկտրոնային պիտակ՝ համարով, որը կարելի Է հանել գողանալուց հետո, սակայն առանց պիտակի կովը ծախել հեշտ չի լինի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am