Մառնեուլի շրջանում հարսանիքում թունավորվածների թիվը հասել Է 200-ի

Armenpress 12:20, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունավորման ախտանիշներով եւս 50 մարդ են հոսպիտալացրել Վրաստանի Մառնեուլի շրջանում տեղի ունեցած հարսանիքից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ նշվում Էր հիվանդանոցներ 150 տեղափոխվածների մասին:

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ հոսպիտալացվածներից 28-ը երեխաներ են, որոնցից 21-ը մինչ այժմ գտնվում են հիվանդանոցում:

Մարդկանց մի մասին տեղավորել են Մառնեուլի, Ռուսթավի, Բոլնիսի եւ Թբիլիսիի հիվանդանոցներում, մնացածներին տուն են ուղարկել առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո: Հիվանդանոցում գտնվողների վիճակը բժիշկները գնահատում են՝ կայուն:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ շուրջ 150 մարդ անցած գիշեր  Մառնեուլի եւ Ռուսթավի հիվանդանոցներ են տեղափոխվել «սուր աղիքային թունավորում» ախտորոշմամբ:

Քվեմո Քարթլիի տարածաշրջանի վարչակազմի տեղեկատվությամբ՝ մարդկանց թունավորումը տեղի Է ունեցել Սադախլո գյուղում հարսանիքի ժամանակ: Ենթադրվում Է, որ դրա պատճառը եղել են ժամկետանց մթերքները: Այդ փաստով ՆԳ նախարարությունը հետաքննություն Է սկսել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am