Վրաստանի վարչապետն ամերիկացի սենատորների հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգությունը

Armenpress 10:52, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպում է անցկացրել ամերիկացի կոնգրեսականներ Դունկան Հանթերի եւ Մարկ Սենֆորդի հետ, որոնք Վրաստանում են գտնվում աշխատանքային այցով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել ամերիկացի սենատորներին Ցխինվալի գոտի այցելելու եւ Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար:

Բացի այդ, վարչապետը կոնգրեսականներին ծանոթացրել է Վրաստանի խորհրդարանի ընտրությունների նախապատրաստմանը եւ երկրում իրականացվող բարեփոխումներին:

«Պատվիրակությունը շատ արդյունավետ հանդիպում անցկացրեց Վրաստանի վարչապետի հետ: Մենք քննարկեցինք վրացիների եւ ամերիկացիների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցեր, ներառյալ տարածաշրջանային անվտանգության թեման»,- վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել Է Հանթերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am