Մահացել է դերասան Ջին Ուայլդերը՝ «Վիլլի Վոնկան եւ շոկոլադի ֆաբրիկան» ֆիլմից

Armenpress 10:34, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում մահացել Է դերասան Ջերոմ Սիլբերմանը, որը հայտնի Է Ջին Ուայլդեր կեղծանվամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին այս մասին հայտնել Է Associated Press-ը:

Արտիստի մահվան մասին տեղեկատվությունը հավաստել Է նրա եղբորորդին: Մահվան պատճառն Ալցհայմերի հիվանդության հետ կապված բարդացումներն են:   

Ուայլդերը խաղացել Է գլխավոր դերը «Վիլլի Վոնկան եւ շոկոլադի ֆաբրիկան» (1971) ֆիլմում: Կինոնկարը ներկայացվել Է «Օսկար» մրցանակի լավագույն երաժշտության համար, իսկ դերասանն ինքը՝»Ոսկե գլոբուսի»՝ տղամարդու լավագույն դերի համար: Բացի դրանից, արտիստն ստացել Է «Օսկարի» երկու անվանակարգ՝ «Պրոդյուսերները» (1968) ֆիլմում երկրորդ պլանի դերի համար եւ «Երիտասարդ Ֆրանկենշտեյնը» (1974) ժապավենում լագագույն ադապտացված սցենարի համար: 2003 թվականին դարձել Է «Էմմի» մրցանակի դափնեկիր՝ որպես լավագույն հրավիրված դերասան կատակերգական սերիալում: 

Ուայլդերը նաեւ իրեն փորձել Է որպես պրոդյուսեր, զբաղվել Է ռեժիսուրայով եւ լույս Է ընծայել մի շարք գրքեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am