Apple-ը սմարթֆոնի եւ ժամացույցի նոր մոդելները կներկայացնի սեպտեմբերի 7-ին

Armenpress 10:30, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Apple ընկերությունն սկսել Է իր շնորհանդեսի հրավերներ ուղարկել, որը կկայանա սեպտեմբերի 7-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge ցանցային ճյուղային ռեսուրսին: Այդ միջոցառմանը կորպորացիան, ինչպես սպասվում Է, կներկայացնի iPhone սմարթֆոնի եւ Apple Watch ժամացույցի նոր մոդելները:    

Ինչպես նշում Է The Verge-ը, նոր iPhone-ում, ամենայն հավանականությամբ, չի լինի ականջակալների միացման հարակցիչ, սարքն ավելի լավ պաշտպանված կլինի ջրի ներգործությունից: Այդ մոդելի սմարթֆոնի անվանումն առայժմ պաշտոնապես չեն հայտնել:

Ընկերության շնորհանդեսի հրավերներ, որպես կանոն, ստանում են մասնագիտացված հրատարակությունների սահմանափակ թվով լրագրողներ եւ ճյուղի առաջատար փորձագետներ: Միջոցառումն, ինչպես սպասվում Է, տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիայի նահանգ) ցուցահանդեսային խոշոր կենտրոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am