Լավրովը հայտարարել է միջսիրիական բանակցություններում քրդերի ներգրավման անհրաժեշտության մասին

Armenpress 16:14, 27 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է միջսիրիական բանակցություններում քրդերի ներգրավման անհրաժեշտության մասին` ընդգծելով, որ նրանք պետք է լինեն սիրիական կառավարության մի մասը: «Արմենպրես»-ի հաղորմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:

«Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ հաստատել ենք քաղաքական գործընթացի անհապաղ վերսկսման անհրաժեշտության մասին, որին պետք է մասնակցեն անխտիր բոլոր սիրիական կողմերը: Ես համոզված եմ, որ քրդերը պետք է լիովին ներկայացված լինեն այս գործընթացում: Նրանք պետք է լինեն սիրիական կառավարության, ինչպես նաեւ խնդրի  լուծման մի մասը, այլ ոչ թե մի գործոն, որն օգտագործվելու է  Սիրիան պառակտելու համար», - ասել է Լավրովը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Ժնեւում ունեցած հանդիպման արդյունքներին:  

Ջոն Քերին էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Սիրիայի միասնականությանը, եւ դեմ սիրիական քրդերի անկախության ձգտմանը:

Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ն հասկանում է, որ սա բավականին զգայուն հարց է Թուրքիայի համար: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am