Յանա Եգորյանն առաջարկել է Մեդվեդևին տեղ հասցնել իր մեքենայով

Armenpress 15:16, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  31-րդ ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո Ռուսաստանի օլիմպիական պատվիրակությունը պարգևատրվել է այդ երկրի ղեկավարության  կողմից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Звезда» հեռուստաալիքը,  Կրեմլում մարզիկներին շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Շնորհավորանքին հաջորդել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից օլիմպիականներին ավտոմեքենաների հանձնման արարողությունը:

Հայազգի օլիմպիական չեմպիոնուհի, Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև տեղի է ունեցել  հետաքրքիր երկխոսություն: Յանան Մեդվեդևին առաջարկել է  նվեր ստացած մեքենայով շրջել, իսկ  Մեդվեդևը, ժպտալով պատասխանել է, որ ինքը դեմ չի, ուղղակի իրեն հենց մոտակա շքամուտքն է անհրաժեշտ հասնել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am