Ջրվեժ գյուղում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է

Armenpress 13:02, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեքսուս» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների վարորդներն օգոստոսի 25-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ռեստորաններից մեկի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, վրաերթի են ենթարկել 1978 թ. ծնված Սիմոն Գրիգորյանին, որը տեղում մահացել է:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am