Հրապարակվել է Չեխիայի հավաքականի կազմը Հայաստանի հետ խաղի համար

Armenpress 19:51, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է հավաքականի ընդլայնված կազմը օգոստոսի 31-ին կայանալիք Հայաստանի հետ ընկերական և սեպտեմբերի 4-ին Հյուսիսային Իռլանդիայի դեմ ԱԱ-2018-ի ընտրական փուլի խաղերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Յարոսլավ Դրոբնի, Թոմաշ Կուբեկ, Թոմաշ Վացլիկ

Պաշտպաններ. Թեոդոր Գեբրե Սելասիե, Պավել Կադերաբեկ, Միխալ Կադլեց, Թոմաշ Կալաշ, Դանեիլ Պուդիլ, Յան Սիկորա, Ֆիլիպ Նովակ, Լուկաշ Պոկորնի, Մարեկ Սուխի

Կիսապաշտպաններ. Վլադիմիր Դարիդա, Մարտին Ֆրիդեկ, Յան Կոպից, Լադիսլավ Կրեյցի, Դավիդ Պավելկա, Յիրի Սկալակ, Յոզեֆ Շուրալ, Բորեկ Դոչկալ, Յակուբ Ռադա

 Հարձակվողներ. Վացլավ Կադլեց, Թոմաշ Նեցիդ, Միլան Շկոդա, Մատեյ Վիդրա: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am